Երևանում բացվել է Զավեն Սարգսյանի հոբելյանական ֆոտոցուցահանդեսը
CultureԵրևանի ժամանակակից արվեստի թանգարանում երեկ բացվել է լուսանկարիչ Զավեն Սարգսյանի հոբելյանական ցուցահանդեսը, որում ներառված են լուսանկարչի ողջ գործունեության ընթացքում արված լավագույն լուսանկարները:
80 նկարների ցանկում կարելի է տեսնել Արևմտյան Հայաստանի հուշարձանները, հայտնի մարդկանց դիմանկարները, տեսարան Անիից, հայկական ճարտարապետությունն այլ երկրներում, Ջուղայի խաչքարերն ու Ջուղայի վերջին բնակչուհի տիկին Մարիմանին: Ի դեպ ֆոտոցուցահանդեսի որոշ լուսանկարներ ցուցադրվում էր առաջին անգամ:
Ինչպես BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Զավեն Սարգսյանը լուսանկարիչը պետք է իր դիրքորոշումը հայտնի ինչ-որ հարցերում, ինչպես օրինակ փակ շուկայի հարցում, երբ լուսանկարի շնորհիվ մարդի կհասկանան, թե ինչ են կորցրել. «Համալիրի հրդեհն էլ եմ ներկայացրել, ուրիշ այլ տեղ չեմ տեսել դա: Ես նկարել եմ այդ օրը, բայց երբեք չէի ցուցադրել»:
Հետաքրքիր պատմություն ունի իտալացի գրող Տոնինիո Գուերոյի լուսանկարը: «Տոնինո Գուերային անեկդոտ եմ պատմում և նա սկսում է ծիծաղել։ Երբ նա մահացավ, կինն ասաց՝ թաղմանը քո արած լուսանկարն եմ դնելու և այդպես էլ եղավ»։
Նշենք, որ ցուցահանդեսը ներկայացված է լինելու է մինչև հունիսի 4-ը: