Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին
SportՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերխոշոր մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 5-ին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կմեկնարկի համանուն մրցաշարը, որին կմասնակցեն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Լեւոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը:
Մրցաշարը կեզրափակվի հունիսի 17-ին: Այն բաղկացած կլինի 9 տուրից: