Yerevan, 16.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայի նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ

Politics

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստը վարելիս,   համաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այն տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ղարաբաղյան հիմնահարցի քննարկման հարթակ չէ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 21-22-ը Ստամբուլում կայացած ՍԾՏՀ նախարարական նիստի, ապա դրան հաջորդած գագաթաժողովի ընթացքում հնչեցին հակահայկական ելույթներ Ադրբեջանը ներկայացնող ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևի և խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի կողմից:

Գուլիևն իր ելույթն ամբողջությամբ նվիրել էր հակահայկական քարոզչությանը՝ օգտվելով նրանից, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն ելույթ էր ունեցել և, ընթացակարգային սահմանափակումների պատճառով պատասխան ելույթով հանդես գալու հնարավորություն չուներ:

Գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ասադովն իր ելույթում ավելի հեռուն գնաց. նրա կողմից արված հայտարարությունները դուրս էին նույնիսկ հասարակ հակահայկական քարոզչության շրջանակներից և կրում էին Հայաստանի և երկրի ղեկավարության հասցեին վիրավորական տարրեր: Նա, մասնավորապես, Հայաստանը «պարզունակ» երկիր անվանեց, որի ղեկավարությունը «պարզունակ մտածելակերպ» ունի և այնուհետև հայտարարեց, որ իրենք հետ են վերցնելու իրենց հողերը:

Այս անգամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով գլխավորում էր Հայաստանի պատվիրակությունը, իր ելույթում անդրադարձավ ոչ միայն Ասադովի, այլև Գուլիևի՝ նախորդ օրը հնչեցրած մեղադրանքներին, մասնավորապես, նշելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց պարզունակ ելույթներով կրկին փորձ կատարեցին չարաշահել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը: «Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն վայրը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների  և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- նշեց Հովակիմյանը:  

Անդրադառնալով Ադրբեջանի մեղադրանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը մատնանշեց, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած է Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան պատերազմի սանձազերծումը, այն իրավունքի մերժումը, որն իր ամրագրումն է գտել և՛  որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան փաստաթղթում, և՛  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում: Աշոտ Հովակիմյանը նաև հիշատակեց 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագ րեսիայի և դրա հետևանքով ստեղված իրադրության հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին՝ ընդգծելով, որ թեև ապրիլյան ագրեսիայից հետո գումարված երկու գագաթնաժողովների ժամանակ ձեռք են բերվել համաձայնություններ՝ ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, Բաքուն մինչ օրս ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ համաձայնությունների կյանքի կոչումը և դրանով հենց ինքն էլ նպաստում ստատուս քվոյի պահպանմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  գագաթաժողովին  Աշոտ Հովակիմյանի ելույթը նախատեսված էր վերջում, և ընթացակարգը պատասխան ելույթի հնարավորություն չէր ընձեռում, Հայաստանի պատվիրակին պատասխանեց Թուրքիայի նախագահը, ով վարում էր նիստը: Վերջինս, համաձայնելով, որ ՍԾՏՀ-ն ԼՂ-ի հիմնահարցի քննարկման հարթակ չէ, նշեց, որ այս խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ վարչապետը, ներկա է գագաթաժողովին: Էրդողանը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավելի տևող այս խնդրի լուծումը»:

AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development