ՖԻՖԱ-ի նախագահը կժամանի Ռուսաստան և կքննարկի ԱԱ-2018-ի հեռուստահեռարձակման իրավունքների հարցը
SportՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն մայիսի 23-ին կժամանի Ռուսաստան և կքննարկի 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի և Աշխարհի 2018 թվականի առաջնության հեռուստահեռարձակման իրավունքների ձեռք բերման հարցը:
Ինչպես հաղորդում է championat.com-ը, այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն:
«Չգիտեմ, կարելի է արդյոք սա հրապարակել: Վաղը ՖԻՖԱ-ի նախագահը պետք է ժամանի Ռուսաստան: Մենք ևս մեկ անգամ կխոսենք, թե ինչում է անհրաժեշտ պետության աջակցությունը և արդյոք պետք է, թե ամեն դեպքում հեռուստաընկերություններն անձամբ կլուծեն հարցը: Նրանք արդեն մի շարք առաջարկություններ են ներկայացրել: Դեռևս պայմանավորվել չեն կարողանում: Դա ոչ միայն մեր խնդիրն է: Նաև չեն կարողանում պայմանավորվել Իսպանիան ու Իտալիան: Դա շուկայական ոլորտ է, և դա ամենևին էլ այն չէ, ինչի համար պատասխանատու է պետությունը: Բայց, իհարկե, դա մեզ անհանգստացնում է& raquo;,- ասել է Մուտկոն: