Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի առաջնությունը
SportՕլիմպիական չեմպիոնի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում մեկնարկեց գեղասահքի Հայաստանի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենասահքում առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն էր, կանանց մենասահքում` Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերում առաջինն էր միակ մասնակից Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը:
Մրցումային երկրորդ օրը մարզիկները կներկայանան ազատ ծրագրով: