Պիկեն ցանկանում է, որ «Ոսկե գնդակը» ստանա Բուֆոնը
Sport«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերեր Պիկեն կարծիք է հայտնել, որ Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն այս մրցաշրջանում արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Յուվենտուսի» կազմում կա լեգենդար ֆուտբոլիստ՝ Ջանլուիջի Բուֆոնը: Նա արժանի է Չեմպիոնների լիգայում հաղթելուն՝ հաշվի առնելով այս մրցաշրջանն ու նրա ամբողջ կարիերան: Ցանկանում եմ, որ Բուֆոնը Լեւ Յաշինից հետո ստանա «Ոսկե գնդակը»,- Պիկեի խոսքը մեջբերում է Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Լեւ Յաշինը միակ դարպասապահն է, որն արժանացել է «Ոսկե գնդակին»: ԽՍՀՄ հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» լեգենդար դարպասապահն այդ մրցանակը ստացել է 1963-ին: