Մարկ Օվերմարս. ՄՅՈւ-ն Գողիաթն է, իսկ Այաքսը` Դավիդը
SportԱմստերդամի «Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը Եվրոպա լիգայի եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ պատմել է հոլանդական ակումբի նախագծի մասին:
«4.5 տարի առաջ մեկնարկած ծրագրի գլխավոր նպատակն էր կառուցել այսպիսի թիմ, որը չի վախենում ոչ մի մրցակցից: Գիտեինք, որ դա գրեթե անհնար է, քանի որ աշխարհը շատ է փոխվում:
«Մանչեսթեր Յունայթեդը» Գողիաթն է, իսկ մենք` Դավիդը: Սակայն հպարտ եմ նրանով, թե ինչ ենք ստեղծել. Եվրոպա լիգայի եզրափակիչ ենք դուրս եկել 18 մլն ֆունտ ստերլինգ բյուջեով»,- Օվերմարսի խոսքը մեջբերում է «The Telegraph»-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպումը կկայանա մայիսի 24-ին: