Yerevan, 22.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

Society

Ավստրիայում մայիսի 16-ից 18-ը կայացած Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսում Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2017 թ. մայիսի 16-ից 18-ը Ավստրիայի Հա նրապետություն Սանկտ Յոհանն իմ Պոնգաու քաղաքում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի եվրոպական 47 և այլ տարածաշրջանների 6 անդամ երկրների, ինչպես և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 170 բարձրաստիճան պատվիրակներ: 

Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, որը հանդես եկավ նաև բացման խոսքով: Հանդես եկան Ավստրիայի ներկայացուցիչը և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը, Եվրոպոլի գործադիր տնօրենի տեղակալ Ուիլ վան Գեմերթը, անդամ երկրների մի շարք ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի օրակարգի առաջնային հարցերից մեկը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում երկու թափուր տեղ երի ընտրության անցկացումն էր, որի համար հայտ էին ներկայացրել մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը: Քվեարկությունների արդյունքում Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ ընտրվեցին Հայաստանը և Ավստրիան: 

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է լինելու Ինտերպոլի եվրոպական կոմիտեում, որը հանդիսանում է կազմակերպության կարևոր կառույցներից մեկը և որը ոչ միայն եվրոպական տարածաշրջանի, այլ նաև ողջ կազմակերպության գործունեության քաղաքականության նախաձեռնող, իրականացվելիք գործողությունների նախանշող և որոշումն եր ընդունող հիմնական մարմին է:

Հայաստանի Ինտերպոլի եվրոպական կոմիտեում 2005-ից հետո արդեն իսկ երկրոդ անգամ ընտրվելու չափանիշն ու պայմանը միջազգային ասպարեզում հանցավորության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության դերն է, ինչպես նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի բարձր վարկանիշը: 

Առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում ներկայացված է լինելու ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանի:

Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար կարևոր և սպառնալիք ներ կայացնող հանցավորության ոլորտներին, մասնավորապես՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, սահմանային անվտանգության վերահսկողությանը և այլն:

Կոնֆերանսի հիմնական և առաջնային քննարկումներից մեկը նվիրված էր Եվրոպայի տարածաշրջանի համար հատուկ ռազմավարության մշակմանը, երկրների միջև ոստիկանական համագործակցությանը, փոխըմբռնման ու վստահության հաստատմանը, ինչը շատ կարևոր են մարդկությանը սպառնացող վտանգներին դիմակայելու համար:
Անդրադառնալով ԱԿԲ-ների համար մշակված նոր ստանդարտներին, ընդգծվեց, որ դրանց կատարումը որակական նոր մակարդակ է ապահովելու ոստիկանական միջազգային համագործակցության բնագավառում:

Անդամ երկրներին կոչ արվեց ավելի արդյունավետորեն օգտագործել ԱԿԲ-երի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները և հնարավորությունները, որպեսզի ազգային ոստիկանության ծառայությունները առավելագույնս օգտվեն Ինտերպոլի մասնագիտական անհաժեշտ օժանդակությունից: 

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում հավանության արժանացավ և ընդունվեց Ինտերպոլի եվրոպական կոմիտեի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբի Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանի համար ռազմավարական պլանի հիման վրա կազմված 2017-2020 թթ. գործունեության պլանը: 

Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ և ծավալվեցին քննարկումներ: Քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին 3 առաջարկություններ: 

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը գործնական հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոքի, Գլխավոր քարտուղարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես և Ավստրիայի, Կիպրոսի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնո ւթյան և այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»:

 

Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years