ԵՊՀ-ում դիմորդներին ավելի շատ հետաքրքրում են ինֆորմատիկան ու մաթեմատիկան
SocietyԵՊՀ-ի բակալավրիատում 2017-2018 ուստարվա համար ընդունելություն է կատարվում 58 կրթական ծրագրերի ուղղությամբ: ԵՊՀ-ից տեղեկացրին, որ մայիսի 22-ի դրությամբ անվճար տեղի համար առաջին հայտով դիմել է 1572 ուսանող:
Նույն վիճակագրության համաձայն՝ առավել շատ պահանջարկ ունեն «Իրավագիտություն» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերը:
ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է մայիսի 5-ից և շարունակվելու է մինչև հունիսի 1-ը: