Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ
SportԵվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Բացի այդ, մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով: Եզրափակչի բացման արարողությունը կկրճատվի` ի հարգանքի Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված 22 մարդկանց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանչեսթերի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո երկու պայթյուն էր որոտացել:
Պայթյունի արդյունքում նվազագույնը 22 մարդ էր զոհվել, և ավելի քան 50 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ էր ստացել: Հիշեցնենք՝ Մանչեսթերի ոստիկանությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն: