ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից ռեկորդային թվով խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում
International newsԻնչպես հաղորդում է Press TV-ն` մեջբերելով Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ապրիլի 23-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կոալիցիայի ավիահարվածներից 225 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում:
Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում, երբ 220 քաղաքացի էր զոհվել:
2014-ից ի վեր կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 1481 մարդ է զոհվել, որոնց թվում` 319 երեխա: