Հայաստանում թատրոնների հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով
CultureՀայաստանում թատերահանդիսային 28 կազմակերպություններից 25-ը 2016 թվականին կազմակերպել են ներկայացումներ, իսկ 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոնն է և կրկեսը:
Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2016թ. ցուցադրվել է 2 հազար 934 ներկայացում, որոնց 30.7%-ը` տիկնիկային, 15.1%-ը` երաժշտական ժանրի: 2016թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 526.1 հազար, նրանց 27.2%-ը հաճախել է երաժշտական, 19.5%-ը` տիկնիկային թատրոն: Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 175.8, իսկ 2015 թվականին` 170.6:
Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2015թ. ցուցադրվել էր 2 հազար 885 ներկայացում, որոնց 34.5%-ը` տիկնիկային, 16.5%-ը` երաժշտական ժանրի: 2015թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 512.7 հազար, նրանց 25.2%-ը հաճախել է երաժշտական, 17.8%-ը` տիկնիկային թատրոն: 2016 թվականին թատրոն հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով:
2016 թվականին թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 413.1 մլն. դրամ, որի 0.7%-ը ստացվել է գյուղական համայնքներում կազմակերպված ներկայացումներից, 29.4%-ը` երաժշտական, 15.0%-ը` տիկնիկային ներկայացումներից: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 140.8 հազ. դրամ, ընդ որում, գյուղական համայնքներում այդ ցուցանիշը կազմել է 36.7 հազ. դրամ: