Հայաստանի արդյունաբերության ոլորտում 13 տոկոս աճ է գրանցվել. տնտեսագետ
EconomicsՀայաստանի արդյունաբերության ոլորտում 13 տոկոս աճ է գրանցվել: Մայիսի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ երկրում գրանցվել է ներմուծման համեմատ արտահանման աճ: «Շինարարության ոլորտում բավականին խոր անկում կա»,- միաժամանակ նշեց Ասատրյանը: Տնտեսագետը նշեց, որ տրանսֆերտների աճը 10 տոկոս է կազմել: «Սակայն չի կարելի տնտեսական զարգացման մասին խոսել»,- ասաց ԿԲ նախկին ղեկավարը՝ հավելելով, որ էներգետիկայի ոլորտում նույնպես անկում է գրանցվել: