Yerevan, 21.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արծվիկ Մինասյանը շնորհավորել է Հայաստանի գործատուների հանրապետական միության 10-ամյակի կապակցությամբ

Society

ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը մայիսի 24-ին մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) գործունեության 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ներկաներին՝ նախարարն իր ողջույնի խոսքում նշել է ՀԳՀՄ արդյունավետ գործունեությունն ու միության նախագահ Գագիկ Մակարյանի նվիրված աշխատանքը, ում հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի և ում նվիրված  ու նախաձեռնողական աշխատանքի շնորհիվ միությունը արդյունավետ շարունակում է  գործել. «Կարող եմ վկայել, որ պարոն Մակարյանը թե իր նախաձեռնողականության, թե իր կամքով և, նաև խնդիրները խորությամբ ընկալելու և դրանք  լուծելու համակարգային մոտեցումներով էական դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ մեր երկրում, այս կարևորագույն ոլորտում միավորումների նպատակային գործունեության ապահովման  հարցում»:

«Որպես բնապահպանության նախարար ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի բոլորս միասին աշխարհում ընդունված շատ սկզբունքներ   կարողանանք իրականություն դարձնել մեր երկրում: Այն, որ շրջակա միջավայրը, բնական ռեսուրսները մեր երկրի տնտեսական, սոցիալական և զարգացման բոլոր ուղղություններով հիմնաքար է, սա, կարծում եմ, քննարկման ենթակա չէ:

Սակայն մենք այսօր ունենք շատ լուրջ մարտահրավերներ, նույն գործատուների կողմից ներկայացվող, որոնց մի մասը շրջակա միջավայրn ավելի շատ դիտում է որպես ընթացիկ միջոց սեփական նպատակներին հասնելու համար, առանց խորությամբ և ամբողջությամբ ընկալելու, որ պատասխանատվությունը  ներկա և ապագա սերունդների առջև պարտադրում է, որպեսզի մենք մեր բնական  ռեսուրսների ճշգրիտ հաշվարկը, դրա տնտեսական շրջանառության մեջ ներգրավումը, դրա վերարտադրողական պոտենցիալը չնվազեցնելը պետք է դարձնենք մեր հիմնական ուղղություններից մեկը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, որ այսօր, ցավոք, դեռևս ամբողջությամբ ներառված չէ մեր քաղաքականությունների հիմքում, բերել է նաև առանձին դեպքերում մեր բնական ռեսուրսների գերշահագործմանը, հյուծմանը, ինչը թե´ տնտեսական տեսակետից, թե´ սոցիալական առումով և, առավելապես, բնապահպանական նկատառումներից ելնելով սպառնալիք կարող է լինել: Հետևաբար, կարևորագույն մարտահրավերներից մեկը հենց այս սկզբունքի իրացումն է: Կանաչ տնտեսության սկզբունքները, որ դուք ամրագրել  եք որպես ձեր կարևոր նպատակադրումներից մեկը, ես ոչ միայն ողջունում եմ, այլ նաև պատրաստ ենք համագործակցել այս ուղղությամբ, առավել ևս, երբ մենք կառավարության ծրագրում հատուկ ամրագրել ենք կանաչ տնտեսության կենտրոնի ստեղծման գաղափարը:

Այն պետք է ապահովի մեր մրցունակ տնտեսական կառուցակարգի ձևավո րումը, մրցունակ ապրանքների և ծառայությունների մատուցումը: Սկզբունքային հարց է. եթե մենք հիմնվենք մեր բնական, իրական, մրցունակ դաշտի վրա, ինչի մի էական մասը մեր բնական ռեսուրսներն են և դրանց կառավարումը, օգտագործումը  դարձնենք կայուն, մենք անպայման արդյունք կունենանք:

Ձեր նպատակադրոմներից խիստ կարևորում եմ կրթական  հատվածը և, առավելապես, էկոկրթական դաստիարակությանն ուղղված ջանքերը: Առանց մաքուր պահպանված շրջակա միջավայրի անհնար է հասնել նաև տնտեսական հաջողության: Առանց էկոկրթական դաստիարակության անհնար է նաև ստեղծել դրական միջ ավայր բիզնեսի շուրջ: Իսկ առանց դրական միջավայրի հնարավոր չէ հասնել արդյունքների»,- նշել է նախարարը, կրկին վերահաստատելով  ՀԳՀՄ-ի հետ համագործակցության ու համատեղ աշխատանքին միտված պատրաստակամությունը՝ ի բարօրություն մեր երկրի և ի նպատակ մեր ավելի մրցունակ տնտեսական և հասարակական հարաբերությունների ձևավորման:

 

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD