«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի հետ հաղթում է «Այաքսին»
SportԵվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում է Ամստերդամի «Այաքսի» հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով: Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընթացիղ խաղի միակ գոլը 18-րդ րոպեին խփել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որի հարվածից հետո գնդակն անդրադարձի միջոցով հայտնվեց հոլանդական ակումբի դարպասում: Ընդմիջում է:
Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալիս անգլիական ակումբի մեկնարկային կազմում եւ դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը խաղաց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում: