ԿԲ ներկայացուցիչը ԵՖԲՖ գլխավոր գրասենյակը Հայաստան բերելը դրական քայլ է համարում
EconomicsՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետը Հայաստանի կապիտալի զարգացման տեսանկյունից Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Հայաստան բերելը շատ դրական քայլ է համարում:
Մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը նշեց, որ այդ քայլը խոսում է Հայաստանում կապիտալի շուկայի հետագա զարգացման համար որոշակի դրական միջավայրի ձևավորման մասին:
«Շատ կարևոր է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ հարթակի առկայությունը Հայաստանում, որը ներդրողներին և այլ միջազգային գործընկերներին տալիս է այդ վստահությունը: Կարծում եմ, մեր միջազգային դեպոզիտարիայի և բորսայի ակտիվ գործունեությունը միջազգային ասպարեզներում վստահություն է ներշնչել գործընկերներին, որպեսզի ասոցացիան Հայաստան տեղափոխվի»,- ասաց Աբրահամյանը: