Պատանի աստղեր Հակոբյանը և Սարգսյանը ոչ-ոքի խաղացին
SportԿիրիշիում տեղի ունեցավ «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 7-րդ տուրը, որում Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը մրցում էին միմյանց դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կարճատև պայքարից հետո կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: 7-րդ տուրում կարևոր հաղթանակ տոնեց Կիրիլ Շևչենկոն: Իրենց մրցակիցներից ուժեղ գտնվեցին նաև Կիրիլ Շուբինը, Սերգեյ Լոբանովը և Վյաչեսլավ Զարուբիցկին:
7-րդ տուրից հետո Կիրիլ Շևչենկոն վաստակել է 5.5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արամ Հակոբյանը և Կիրիլ Շուբինը վաստակել են 5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Սերգեյ Լոբանովը 4.5 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 4 միավոր և կիսում է 5-րդ հորիզոնականը: