Ռեալի ֆուտբոլիստ Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել Միլան
Sport«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան նորից կվերադառնա Իտալիա:
Ինչպես հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը, 24-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Միլան»:
Հիշեցնենք՝ 2014-16 թվականներին իսպանացին հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուսի» կազմում:
Նշվում է, որ «Միլանը» 60 մլն եվրո կներդնի Մորատայի գործարքում: Ալվարոն պետք է փոխարինի Կառլոս Բակային, որն ամռանը տրանսֆերի կհանվի:
«Միլանի» ղեկավարությունը իսպանացի հարձակվողին մեկ մրցաշրջանի համար պատրաստ է 7,5 մլն եվրո վճարել:
«Ռեալը» 2014 թվականին 20 մլն եվրոյի դիմաց Մորատային վաճառեց «Յուվենտուսին», իսկ երկու տարի անց գնեց 30 մլն եվրոյի դիմաց: