Երևանում 26-ամյա երիտասարդը ցած է նետվել շենքի երրորդ հարկից և մահացել. Tert.am
SocietyTert.am-ը գրում է.
Երևանում երիտասարդն ինքնասպանություն է գործել: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է շտապօգնության ենթակայանից:
«Մայիսի 25-ին՝ ժամը 12:05-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Երևանի Սոսեի 6 հասցեում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի»,-ասաց Ջանոյանը:
Ջանոյանը հայտնեց, որ երիտասարդի ինքնությունը պարզվել է. «Նա 1991 թվականին ծնված Տ.Խ.-ն է, ով Սոսեի փողոցի թիվ 6 շենքի 3-րդ հարկի շքամուտքից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: