Իբրահիմովիչը վիրահատված ոտքը դրել է Եվրոպայի լիգայի գավաթի մեջ (ֆոտո)
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անգլիական թիմի հաղթանակը Եվրոպայի լիգայի եզրափակիչում նշել է՝ վիրահատված ոտքը գավաթի մեջ մտցնելով: Ինստագրամում հրապարակած լուսանկարը ֆուտբոլիստը գրառել է՝ «Համար 33»: Հավանաբար, Իբրահիմովիչը նկատի ունի կարիերայի ընթացքում նվաճած 33 տիտղոսները:
Հիշեցնենք, որ հարձակվողը ծնկահոդի վնասվածքի պատճառով այս տարի չի կարողանա դուրս գալ խաղադաշտ:
Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի «Այաքսին»: