Ռոնալդուին սպառնում է մեկ տարվա ազատազրկում
SportՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է 8 միլիոն եվրոյի տուգանք եւ 12 ամսվա ազատազրկում հարկերն ամբողջությամբ չվճարելու համար, հաղորդում է elespanol-ը:
Իսպանիայի հարկային մարմիններն ավարտել են Ռոնալդուի եկամուտների եւ վճարած հարկերի ստուգումները: Նրանք համարում են ապացուցված, որ 2011-2013 թվականներին ֆուտբոլիստը իմիջային իրավունքի գովազդային գործարքների եկամուտից չի վճարել 8 միլիոն եվրոյի հարկ:
Նյութերը փոխանցվել են Մադրիդի դատախազություն, որն էլ կվճռի դատարան դիմելու հարցը: