Գրողների շախմատի առաջնությանը հաղթանակը կիսեցին Թադևոս Խաչատրյանն ու Սերգեյ Վարոսյանը
SportԳրողների միության անդամների շախմատի առաջնությունն անցկացվեց մայիսի 24-ին Հայաստանի գրողների միությունում: Շախմատային մրցաշարին մասնակցեց ութ գրող: Հաղթողները հայտնի դարձան մայիսի 25-ին: Առաջին տեղը կիսեցին Թադևոս Խաչատրյանն ու Սերգեյ Վարոսյանը, ովքեր իրենց պարտիան ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`
Շախմատի առաջնությանը մասնակցեցին Ալեքսան Գոմցյանը, Սամվել Կոսյանը, Արմենակ Ղազինյանը, Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Պապիկյանը, Էդվարդ Անտինյանը, Թադևոս Խաչատրյանը, Սերգեյ Վարոսյանը:
Առաջին տեղի զբաղեցրած գրողները 11 000-ական դրամներ ստացան, երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին տրվեց 7000 դրամ, իսկ չորրորդ և հինգերորդ տեղերը գրավված գրողներին պատվոգրեր հանձնվեցին:
Գրողների շախմատի առաջնությունը նախաձեռնել է Հայաստանի գրողների միությունը և շախմատիստ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աշխատակից Աղասի Ինանցը: Աղասի Ինանցի օժանդակությամբ գրողների միությանը նվիրել են սեղաններ, շախմատներ, ժամացույցներ: Ակումբի անդամները հանդիպում են նաև մարզիկների ու շախմատիստների հետ: