Հայաստանում 2017-ին կպահպանվի աշխատավարձի աճի ցածր տեմպը. ԿԲ
EconomicsՀայաստանի տնտեսական ակտիվության դանդաղումը, ինչպես նաև արտասահմանից ստացվող դրամական փոխանցումների նվազումը բացասաբար են անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների վրա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, 2016 թվականին, նախորդ տարիների համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպը եղել է համեմատաբար ցածր` 2.3%: Աշխատավարձի աճին նպաստել է մասնավոր հատվածում աշխատավարձի աճը (5.0%): Պետական հատվածում գրանցվել է աշխատավարձի 1.2% նվազում` կապված պետական հատվածում օպտիմալացման քաղաքականության շրջանակներում տեղի ունեցող բարեփոխումների հետ: Տարվա ընթացքում նվազել է գործազրկության մակարդակը և կազմել 18.0%:
Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների` 2017 թ. կպահպանվի աշխատավարձի աճի ցածր տեմպը (1.5%), սակայն 2018- 2019 թթ. կարագանա և ժամանակահատվածի վերջին կտատանվի 4.8-5.2% միջակայքում: 2017 թ. գործազրկությունը կկազմի 18.5%, իսկ 2018-2019 թթ. տնտեսական ակտիվության արագացմանը զուգընթաց` կնվազի տարեկան 0.3-0.4 տոկոսային կետով: