Դեսպան Թումանյանն ընդունել է Սպահանի թեմի նորընտիր մարմինների ներկայացուցիչներին
SocietyԻրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն մայիսի 25-ին ընդունել է Սպահանի թեմի պատգամավորական խորհրդի ատենապետ Թաթուլ Օհանյանին, թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանին, Հայ դատի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վահե Թորոսյանին, թեմական խորհրդի անդամ Նորայր Թումանյանին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը Դեսպան Թումանյանը ներկայացրեց Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը, հայկական թեմերի հետ դեսպանության փոխհարաբերություններն ու առկա խնդիրները:
Հյուրերը ներկայացրեցին համայնքային կյանքի տարբեր բնագավառներում իրականացվող աշխատանքները, կրթական և մարզամշակութային առանձին ծրագրերի իրականացման ընթացքը:
Քննարկվեցին համայնքի հայ գործարարների՝ Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները, անդրադարձ եղավ Երևան-Սպահան համագործակցության խնդիրներին»: