Պոգբա. Ուրախ կլինեմ, եթե «Յուվենտուսը» նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հաղթանակ է մաղթել Թուրինի «Յուվենտուսին» Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձած Պոգբան հույս ունի նախկին թիմակիցների դեմ խաղալ Եվրոպայի Սուպերգավաթի համար:
«Եթե «Յուվենտուսը» հաղթի Չեմպիոնների լիգայում, ես շատ ուրախ կլինեմ: Այդ դեպքում, մենք նրանց դեմ դուրս կգանք Եվրոպայի Սուպերգավաթի խաղում: Իմ նախկին ակումբակիցներին միայն հաջողություն եմ մաղթում առաջիկա դիմակայությունում»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Յուվենտուսն» ու «Ռեալը» ակումբային մրցաշրջանի գլխավոր տիտղոսը կվիճարկեն հունիսի 3-ին Կարդիֆում: