Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ և խթանել ոլորտի զարգացումը. Շտեֆան Դրեեսման

Economics

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, սակայն այս ոլորտի զարգացման տեմպերը դանդաղ են ընթանում: «Արմենպրես»-ի թղթակիցը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարների, առկա ներուժի և խնդիրների վերաբերյալ զրուցել է Սաքսոնիայի  սննդամթերքի,  գյուղատնտեսության և սպառողների պաշտպանությաննախարարության ներկայացուցիչ Շտեֆան Դրեեսմանի հետ: Գերմանացի մասնագետը մեր երկիր է ժամանել այստեղ օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու ուղղությամբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ կազմակերպած ծրագրերին մասնակցելու նպատակով

-Պարո՛ն ԴրեեսմանՁեր գնահատմամբ ինչպիսի՞ն է Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտըԻնչպիսի՞  հնարավորություններ եք Դուք տեսնում  Հայաստանում այս ոլորտի զարգացման համար։

-Վստահ եմ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հնարավոր գործընթաց է: Ամբողջ աշխարհում մարդիկ ցանկանում են գնել էկոլոգիապես մաքուր ապրանքներ, այդ պատճառով դրանց հանդեպ պահանջարկն աճում է: Բացի դրանից, ավելանում է նաև գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը, ովքեր ցանկանում են մշակել արտադրանք առանց քիմիական նյութերի օգտագործման: Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողների համար շահույթն ավելի շատ է, քան ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվողներինը: Պահանջարկի և գյուղատնտեսների համար օգտակարության առումով այն ձեռնտու է:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մեծ ներուժ կա: Մինչ այժմ քիմիական նյութերի օգտագործման ծավալներն այդքան մեծ չեն եղել, և դա նույնպես դրական միտում է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Բացի այդ, գյուղատնտեսական նշանակության շատ հողատարածքներ անմշակ են, այդ պատճառով հնարավոր է այդպիսի տարածքներն օգտագործել օրգանական գյուղատնտեսության համար: Կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս մի շարք գյուղատնտեսական մթերքներ աճեցնել առանց քիմիական հավելումների:

-Դուք արդեն չորրորդ անգամ եք ՀայաստանումՁեր կարծիքով, ի՞նչ է փոխվել Հայաստանի գյուղատնտեսությանհատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում այսընթացքում:

-Ճիշտ է, չորրորդ անգամ եմ Հայաստանում: Վերջին անգամ եղել եմ երկու տարի առաջ: Չնայած մի քանի օր է, ինչ Հայաստանում եմ, բայց այս օրերի ընթացքում համոզվել եմ, որ վերջին շրջանում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում շատ ներդրումներ են կատարվել, և ես նկատել եմ ոլորտի փոփոխությունը: Այն ակնհայտ է, քանի որ նկատվում է, որ մի շարք տարածքներ, որոնք նախկինում չէին օգտագործվում, այժմ մշակվում են: Կառուցվել են շատ ջերմոցներ, ջերմատներ և պլանտացիաներ: Լսել եմ, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում նույնպես նկատվում են զարգացումներ: Միանշանակ է, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանն ունի մեծ ներուժ, և հնարավորություններն ավելի շատ են, քան այժմ իրացվում են: Մեծացել է ֆերմերների թիվը, ովքեր զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, սակայն այդքանը դեռ բավարար չէ: Եթե մատուցվի խորհրդատվություն, ապա նրանց թիվը զգալի կավելանա:  Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մթերքների շուկա ստեղծել, ինչպես նաև արտահանման համար շուկաներ գտնել: Այդ նպատակով այժմ Հայաստանում  համագործակցում են գերմանական NABU ընկերությունը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը: Նրանք խորհրդատվություն են մատուցում ոլորտում գործունեություններ ծավալելու համար: Մի կողմից՝ հարկավոր է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների մեծացումը, մյուս կողմից՝ գտնել վերամշակողների:

-Ի՞նչ խոչընդոտներ եք Դուք տեսնում Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:

-Օրգանական գյուղատնտեսության զարգացումը դրական ազդեցություն կունենար աշխատատեղերի ստեղծման համար: Ինչո՞ւ Հայաստանում չեն կարող օրգանական գյուղատնտեսության այնպիսի շուկաներ լինել, ինչպիսիք Գերմանիայում են, որտեղ ֆերմերները կարող են վաճառել իրենց արտադրանքները: Գերմանիայում կան շարժական շուկաներ, դրանք կարող են լավ աշխատել նաև Հայաստանում: Օրգանական գյուղարտադրանքները կարող են վաճառվել բարձր գներով, և ֆերմերները կարող են մեծ օգուտներ ունենալ:

Հայաստանի համար խոչընդոտ է այն, որ քիչ ֆերմերներ են զբաղվում օրգանական գյուղատնտեսությամբ, և շատ քիչ վերամշակողներ կան: Եվրոպա և ԱՄՆ արտահանման համար հարկավոր է օրգանական մթերքների մեծ ծավալ ապահովել: Բացի այդ, հարկավոր է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին խորհրդատվություններ տրամադրել: Ներուժը կա, սակայն հարկավոր է այս խոչընդոտների վերացման ուղղությամբ լայն աշխատանքներ իրականացնել: Այդ նպատակով ողջունում եմ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի կողմից ոլորտին ուղղված ուշադրությունը:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հայաստանում մշակվող էկոմթերքըՈ՞ր երկրների շուկաներում այն կարող է պահանջված լինել:

-Հայաստանի օրգանական գյուղատնտեսությունում մեծ ներուժ ունեն հատկապես մի շարք արտադրատեսակներ: Առաջին հերթին դրանք տարբեր խոտաբույսերն ու համեմունքներն են, ինչպես նաև չրերը, որոնք ոչ բոլոր երկրներում են արտադրվում: Նաև ծիրանի, թթի, նռան արտադրություններն են, որոնք կարող են որպես օրգանական մթերքներ վաճառվել: Սակայն մեծ և դժվարին ճանապարհ կա անցնելու: Մեծ ներուժ կա նաև սերմերի, ընկույզի արտադրության համար, սակայն դրանց համար հարկավոր է զգալի քանակություններ ունենալ, որոնք հաստատուն ծավալներով կարող են արտահանվել: Այդ պատճառով խնդիր է առաջանում գտնել այնպիսի ֆերմերների, ովքեր կարող են դրանք մեծ ծավալներով արտադրել, և մեկ այլ խնդիր է նաև դրանց համար սահմանից այն կողմ գնորդներ գտնելը:

-Ի՞նչպես է կազմակերպվում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացըԱյս գործընթացում բոլոր շուկաները կարո՞ղ են, արդյոք, հասանելի լինելհայ արտադրողներին:

-Առաջին հերթին հարկավոր է արտադրել օրգանական գյուղմթերք բավարար ծավալով և գտնել դրանց համար գնորդներ, սակայն հարկավոր է, որպեսզի դրանք լինեն համապատասխան որակի, որոշակի ստանդարտների: Այսօր ամբողջ աշխարհում պահանջարկ կա նման մթերքների նկատմամբ: Առաջին քայլը սերտիֆիկացումն է, այնուհետև ամբողջ արտադրական գործընթացում չափանիշների բավարարումը: Արտահանման համար հարկավոր է, որ լինեն ակտիվ նախաձեռնողներ, որոնք կզբաղվեն այդ արտադրանքի արտահանմամբ:

-Պարո՛ն Դրեեսման, ինչպե՞ս պետք է իրականացնել աջակցությունն օրգանական գյուղատնտեսությանը: 

-Նախ ցանկանում եմ ողջունել այն բանկերին, որոնք ոլորտի զարգացման համար ջանքեր են գործադրում: Դրական է, երբ բանկն օժանդակում է ֆերմերների նախաձեռնություններին՝ հատկապես նորարարական ոլորտներում: Սովորաբար օրգանական գյուղատնտեսության զարգացմանն աջակցում է պետությունը: Նաև շատ մասնավոր կազմակերպություններ աջակցում են ֆերմերներին` հաճախ նրանց տրամադրելով գյուղտեխնիկա, ֆինանսական միջոցներ, որպեսզի նրանք անցում կատարեն օրգանական գյուղատնտեսության: Քանի որ Հայաստանում միայն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն է դրանով, զբաղվում, այլ օրինակներ չգիտեմ:

-Գերմանիայում կա՞ն հայկական արտադրության օրգանական գյուղմթերքներ:

-Որքանով տեղյակ եմ, Գերմանիայում շատ քիչ ծավալով հայկական օրգանական գյուղմթերք կա: Այդ նպատակով ուզում եմ ընդգծել, որ դրանց հանդեպ պահանջարկ կա, սակայն դրանք պետք է համապատասխանեն չափորոշիչներին, ինչպես նաև հարկավոր է պետության աջակցությունն օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:

 Ի՞նչ եք կարծում, ֆերմեր և բանկ  համագործակցության այս մոդելը ձեռնտո՞ւ է  գյուղատնտեսության  զարգացման համար։

-Բանկն ունի շատ հնարավորություններ զարգացնելու օրգանական գյուղատնտեսության ոլորտը: Ներդրումներ իրականացնելով այդ ոլորտում՝ բանկը հետագայում հնարավորություն կունենա օգուտներ քաղել դրանից: Բանկը կարող է նաև պարզապես քարոզչական աշխատանք տանել հօգուտ օրգանական գյուղատնտեսության և ներգրավել հաճախորդներ:

Ինձ հայտնի չեն օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղված պետական ծրագրեր, բայց միանշանակ է, որ գյուղացիական տնտեսություն ստեղծելու համար հարկավոր են ներդրումներ, և հարկավոր է քայլեր ձեռնարկել արտադրանքի ծավալների մեծացման համար: Հարկավոր են ներդրումներ, իսկ երբ չկան օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ պետական ծրագրեր, ապա ներդրումների միակ աղբյուր կարող են հանդիսանալ բանկերը: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն այս ոլորտի զարգացման համար իրականացնում է մի շարք ծրագրեր:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work