Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.65 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.76 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50.93 դոլարի:
Վերջին անգամ Brent տեսակի նավթի գինը 51 դոլարից նվազել էր 2017 թվականի մայիսի 15-ին: