Վայոց ձորում ականի պայթյունից ոտքը կորցրած տղամարդն ապաքինվել է
SocietyNEWS.am-ը գրում է.
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում ականի պայթյունից տուժած Կամո Կյուրեղյանն ապաքինվել է: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, NEWS.am-ին հայտնեցին Եղեգնաձորի հիվանդանոցից՝ նշելով, որ տղամարդուն արդեն դուրս են գրել հիվանդանոցից, սակայն, նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ:
«Ոտքն անդամահատելուց հետո վերքերի ապաքինմանն էինք սպասում, կարերը հեռացրել ենք եւ արդեն դուրս է գրվել»,-փոխանցեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Կամո Կյուրեղյանի աջ ոտքն անդամահատել էին: Մայիսի 13-ին Խաչիկ գյուղի մոտակայքում տեղի էր ունեցել ականի պայթյուն, որի հետեանքով վիրավորվել էր Խաչիկ գյուղի բնակիչ Կամո Կյուրեղյանը: