Բարսելոնայի պաշտպան. Կնախընտրեի, որ Յուվենտուսը հաղթեր Ռեալին
SportԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչից ունեցած ակնկալիքների մասին:
Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը»:
«Թող հաղթի ուժեղագույնը: Կնախընտրեի, որ հաղթեր «Յուվենտուսը», սակայն դա միայն իմ կարծիքն է:
Ինչ էլ տեղի ունենա Քարդիֆում, դա չի փոխի «Բարսելոնայի» արդյունքները: Վերջին տարվա արդյունքները ոչ մի կերպ կապված չեն Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ»,- Պիկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև խաղը կկայանա հունիսի 3-ին: