Մարիո Բալոտելի. Ոսկե գնդակը նվաճելու համար պետք է սպանեմ Մեսսիին և Ռոնալդուին
SportՖրանսիական «Նիսի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կատակել է, թե ինչ է իրեն անհրաժեշտ անել «Ոսկե գնդակը» ստանալու համար:
Իտալացին ասել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար պետք է սպանի Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին:
«Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ստանամ «Ոսկե գնդակը»: Պետք է սպանեմ այդ զույգին` Մեսսիին և Ռոնալդուին:
Կարծում եմ, որ կարիերայումս ավելի մեծ բաների պետք է հասնեի: Այն, ինչի հասել եմ այս պահի, բավական չէ»,- 26-ամյա իտալացու խոսքը մեջբերում է «Brescia Oggi»-ն: