Մանչեսթեր Յունայթեդն ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ ամռանը բազմաթիվ տրանսֆերներ իրականացնել:
Մանչեսթերցիները պատրաստվում են առավելագույնը 4 ֆուտբոլիստներ ձեռք բերել: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է կենտրոնական պաշտպանով, կիսապաշտպանով, կենտրոնական հարձակվողով և եզրային հարձակվողով:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ընթացիկ մրցաշրջանում նվաճել է երեք տիտղոս: