ՀՀ արժութային շուկայում 2016 թվականին փոփոխություններ չեն գրանցվել
EconomicsՀՀ արժութային շուկայում 2016 թվականին դրսևորված տատանողական միտումներն էական փոփոխություններ չեն կրել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է տարվա ընթացքում, սակայն տարվա վերջին գրանցել է արժեզրկման միտում` մոտենալով նախորդ տարեվերջի մակարդակին:
Արդյունքում 2016 թ. դեկտեմբերի վերջին,նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ գրեթե չի փոխվել (0.04% արժեզրկում): 2016 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 15,99%-ով, իսկ ՀՀ դրամը եվրոյի նկատմամբ արժևորվել է 3.22%-ով: 2016 թվականի վերջին, նախորդ տարեվերջի համեմատ, իրական արդյունավետ փոխարժեքն ավելացել է 1.6 տոկոսով, իսկ անվանական արդյունավետ փոխարժեքը` նվազել 2.5 տոկոսով: