Լուիս Էնրիկեն լրագրողներին. Հեռանում եմ կրկեսից, սակայն չեմ ասի, թե ով էր ծաղրածուն
SportԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, ամփոփել է իր աշխատանքի արդյունքները:
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ հեռանում եմ կրկեսից, սակայն չեմ ասի, թե ով է այստեղ ծաղրածուն: Մամուլի ասուլիսների ժամանակ ինձ այնքան էլ լավ չէի զգում: Դրանցում փորձում էի պաշտպանվել: Դա իմ ոճն է, որը չեմ փոխի 47 տարեկանում: Փորձում էի պաշտպանվել` առանց ինչ-որ մեկին վիրավորելու:
«Բարսելոնայում» շատ բան եմ սովորել: Ցանկանում եմ ինձնից հետո ժառանգություն թողնել: Ընդհանուր առմամբ, լավ փորձ էր»,- Լուի Էնրիկեի խոսքը մեջբերում է «A Bola»-ն: