Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպություններն ակնկալում են հիփոթեքային վարկավորման ծավալների հետագա աճ
EconomicsՀայաստանում 2016 թվականին 4.2%-ով ավելացել են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերը` հիմնականում պայմանավորված անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերի 4.7% աճով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, հիփոթեքային վարկավորման շուկայի ակտիվացմանը շարունակել են նպաստել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, «Բնակարան երիտասարդներին» և Ազգային հիփոթեքային ընկերությունների կողմից իրականացվող վերաֆինանսավորման ծրագրերը: 2016 թ. մարտին փոփոխություններ են կատարվել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրում` դրանում առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքներ ընդգրկելու նպատակով:
Վերոնշյալ ծրագրերի շնորհիվ շարունակել է աճել դրամային անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերի մա սնաբաժինն ընդհանուր անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերում և կազմել է 53.3%` դրական անդրադառնալով այս վարկատեսակից բխող վարկային ռիսկերի կառավարման վրա:
2017 թ. առաջին եռամսյակում և բանկերը, և վարկային կազմակերպությունները ակնկալում են սպառողական և հիփոթեքային վարկավորման ծավալների հետագա աճ` կապված ընթացակարգերի դյուրացումների, ինչպես նաև վարկային պահանջարկի աճի հետ: