Երեք ամսում ավելի քան 560 հազար մարդ է հատել Ուկրաինայի հետ ՌԴ-ի սահմանը
International newsԵրեք ամսվա ընթացքում ավելի քան 560 հազար մարդ է հատել Ուկրաինայի հետ ՌԴ-ի սահմանը՝ Ռոստովի մարզի «Գուկովո» եւ «Դոնեցկ» անցակետերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է տարածաշրջանում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Պոլ Պիկարը:
Երեք ամսվա ընթացքում 19 դիտորդներ ռուս-ուկրաինական սահմանի իրադրության շուրջօրյա մոնիթորինգ են իրականացրել: ԵԱՀԿ-ի ղեկավարության որոշմամբ՝ նրանց մանդատը երկարացվել Է մինչեւ նոյեմբերի 23-ը:
«Աշխատանքի երեք ամսվա ընթացքում մենք տեսել ենք, որ այդ երկու անցակետով սահմանը հատել Է 560 հազար մարդ: Դա բավական շատ Է»,-ասել Է Պիկարը: Նա ճշտել Է, որ «Գուկովո» անցակետը օգոստոս ամսվա ընթացքում փակ Է եղել, քանի որ Ուկրաինայում հարակից Կրասնոպարտիզանսկ անցակետի մերձակայքում ակտիվ մարտական գործողություններ Էին ընթանում: Սեպտեմբերի 5-ին աշխարհազորայինների եւ Կիեւի միջեւ հրադադարի կնքումից հետո իրադրությունը կայունացել Է, անցակետը բացվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: