«Արսենալ» - «Չելսի». Բուքմեյքերների կարծիքը
SportՖուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Արսենալն» ու «Չելսին» կհանդիպեն Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավարիտ է համարում Անգլիայի նորընծա չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 1.8 գործակցով: «Արսենալի» հաղթանակը ստացել է 4.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.80:
Մայիսի 27-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:30-ին: Այս տարի Անգլիայի գավաթակրի կոչումը չէր կարողացել պաշտպանել «Մանչեսթեր Յունայթեդը», որին քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել «Չելսին»: