Իսկոյի խորհրդանշական հավաքականում «Բարսելոնան» ունի 2 ներկայացուցիչ
SportՄադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ են գտել «Բարսելոնայի» 2 ներկայացուցիչներ՝ հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆն ու իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, փոխանցում է Marca-ն:
Դարպասապահ. Իկեր Կասիլյաս:
Պաշտպաններ. Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո:
Կիսապաշտպաններ. Սանտի Կասորլա, Զինեդին Զիդան, Անդրես Ինյեստա:
Հարձակվողներ. Յոհան Կրոյֆ, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում լուրեր էին շրջանառվում, որ Իսկոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: