Բարսելոնայի 3 պաշտպաններ կկարողանան մասնակցել Իսպանիայի Գավաթի եզրափակչին
SportԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ Ժերար Պիկեն, Խավիեր Մասկերանոն և Ալեիշ Վիդալը ստացել են բժիշկների թույլտվությունը մասնակցելու «Ալավեսի» հետ Իսպանիայի Գավաթի եզրափակչին,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Վիդալը վերջին անգամ «կապտանռնագույնների» կազմում դաշտ է դուրս եկել փետրվարի 11-ին, երբ ստացել էր ծանր վնասվածք:
Որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնեն Լուիս Սուարեսը և Սերխիո Ռոբերտոն, վնասվածքներ ունեն Ռաֆինյան և Ժերեմի Մատյոն:
«Բարսելոնա»-«Ալավես» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: