Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը
SocietyՀայաստանը տոնում է Եվրոպայի օրը:
«Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագիրը կրող ամենամյա միջոցառումներում ներկայացվում են Հայաստանում ԵՄ կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը տարբեր ոլորտներում:
«Այսօր Եվրոպայի օրերի ծրագրի ավարտն է: Մենք մեծ շրջան արեցինք, ճամփորդեցինք ամբողջ Հայաստանում` Վանաձոր, Գյումրի, Կապան, Գորիս, Եղեգնաձոր եւ վերադարձանք Երեւան»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով` Հայաստանը ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ է:
«Մենք կցանկանայինք, որպեսզի հայերը քաջատեղյակ լինեին, թե ինչ է անում Եվրամիությունն այստեղ: Եվրամիությունն ամենամեծ դոնորն է եւ զարգացման ծրագրերի ամենամեծ աջակիցը»,- հավելեց ԵՄ դեսպանը: