Դորտմունդի Բորուսիան հաղթեց Ֆրանկֆուրտի Այնթրախտին և նվաճեց Գերմանիայի Գավաթը
SportԳերմանիայի Գավաթի եզրափակչում Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» «Օլիմպիաշտադիոնում» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և պարտվեց 1:2 հաշվով:
Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց նոմինալ հյուրերի հարձակվող Ուսման Դեմբելեն: Պատասխան գնդակը 29-րդ րոպեին խփեց Անտե Ռեբիչը: Հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց «բզեզների» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը` նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով:
Այսպիսով, «Բորուսիան» նվաճեց Գերմանիայի Գավաթը 4-րդ անգամ: Վերջին անգամ «բզեզները» նվաճել էին Գերմանիայի Գավաթը 2011/12թթ. մրցաշրջանում:
«Այնթրախտ»-«Բորուսիա»` 1:2
Գոլերը` Ռեբիչ (29) - Դեմբելե (8), Օբամեյանգ (67, 11 մետրանոց)