Բռնցքամարտի ՀՀ առաջնությունների պատմության մեջ 1-ին անգամ մենամարտերը կդատի նաև կին մրցավար
SportԲռնցքամարտի ՀՀ առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մենամարտերը կդատի նաև կին մրցավար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
«Այս ամենն իհարկե մեծ առաջընթաց է մեզ համար, քանի որ կան համաշխարհային կարգի կին մրցավարներ, ովքեր դատում են նույնիսկ օլիմպիական խաղերի մեմամարտեր։
Հուսով եմ ֆեդերացիայի ճիշտ և հետևողական աշխատանքի շնորհիվ առաջիկայում Հայաստանում կավելանա կին մրցավարների թիվը»,- գրել է Արթուր Գևորգյանը: