Հայաստանի խորհրդարանի եզդի պատգամավորը ներկա է գտնվել Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարությանը
SocietyՀայաստանի խորհրդարանի եզդիական համայնքի պատգամավորը ներկա է գտնվել Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարությանը՝ հերոսամարտերը համարելով հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կայացած միջոցառմանը ներկա եզդիական համայնքի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը շեշտել է, որ մայիս ամիսը հայ ժողովրդի համար մշտապես եղել է հաղթանակների ամիս: «Մայիսին են եղել այն բոլոր հաղթանակները, որտեղ հայ ժողովուրդը իր անկոտրում կամքով կարողացել է ունենալ ձեռքբերումներ, անկախություն և շարունակել է պահպանել իր անկախությունը մինչ օրս: Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարա քիլիսայում տեղի ունեցած հերոսամարտերի 99 ամյակը, և մենք պետք է հարգենք այն մարդկանց հիշատակը, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի»,- ընդգծեց Մախմուդյանը:
Ապարան քաղաքում հավաքված բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ շուրջպար բռնեցին Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի մոտ: Շուրջպարին մասնակցողների թվում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, եզդիական համայնքի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը և այլք: