ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել երեք մարզերում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից մայիսի 28-ին, ժամը 16:43-ից մինչև 16:53-ը Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 161 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 28-ին, ժամը 16:03-ից մինչև 16:11-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Տավուշի մարզի Բերդավան համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:
Մայիսի 28-ին, ժամը 14:55-ից մինչև 15:08-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 5 կայանքից Շիրակի մարզի Կամո, Մայիսյան, Հացիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 313 կրակոց:
Մայիսի 28-ին, ժամը 14:38-ից մինչև 14:52-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Լոռու մարզի Միխաելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 500 կրակոց:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայություն, կարկտավտանգավոր ամպեր, հակակարկտային կայանք, կրակոց