«Մենք լացել և ուրախացել ենք միասին». Բուֆոնը հրաժեշտ է տվել Տոտտիին
Sport«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դիմել է «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին, որը երեկ իր վերջին խաղն անցկացրեց հռոմեական թիմի կազմում.
«Մենք միասին ենք մեծացել: Մրցակցել ենք իրար հետ, տոնել և լաց ենք եղել միասին:
Քեզ հաջողություն եմ մաղթում կյանքում, Ֆրանչեսկո՝ անկախ նրանից, թե ինչ ճանապարհ կընտրես և որը կլինի քո հաջորդ մարտահրավերը»,- գրել է Բուֆոնը «Instagram»-ի իր էջում:
Բուֆոնը 1998-ից 2006 թվականներին Տոտտիի հետ հանդես է եկել Իտալիայի հավաքականում: 2006 թվականին նրանք ազգային թիմի կազմում հաղթել են Գերմանիայում անցկացված աշխարհի առաջնությունում: