Բուֆոնը հրաժեշտի խոսք է ասել Տոտիին
SportԹուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հրաժեշտի խոսք է ասել Տոտիին:
«Մենք մեծացել ենք միասին, մրցել ենք, լացել, տոնել և եղել միասին: Հաջողություն եմ մաղթում քո կյանքում, անկախ նրանից, թե ինչ կանես դու քո ճանապարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Instagram-ի իր էջում գրել է Բուֆոնը:
Ֆրանչեսկո Տոտին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմա»-ում: 1993 թվականին իր նորամուտն է տոնել մայրաքաղաքային ակումբում: «Ռոմա»-ի կազմում Տոտին անցկացրել է 786 պաշտոնական հանդիպում: Տոտին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: