«Ռոման» երկարաձգել է Ստրոտմանի պայմանագիրը
SportԻտալական «Ռոման» հայտարարել է թիմի կիսապաշտպան Կևին Ստրոտմանի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:
27-ամյա հոլանդացու նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Ստրոտմանը «Ռոմա» էր տեղափոխվել 2013 թվականին «ՊՍՎ Էյնդհովենից»: Կիսապաշտպանը հռոմեական կազմում անցկացրել է 86 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ:
«Պայմանագրի երկարաձգումն ինձ համար մեծ կարևորություն ուներ: Ես իրոք ցանկանում եմ ինչ-որ բան նվաճել այս ակումբի հետ և ամեն ինչ կանեմ նպատակին հասնելու համար:
Ակումբում բոլորն աջակցել են ինձ, երբ ես վնասվածքով եմ եղել: Դա ևս մեկ պատճառ է երջանիկ լինելու համար»,- Ստրոտմանի խոսքն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը: