Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է առաջին մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է առաջին տարին Անգլիայի առաջնությունում:
«Կարող եմ ասել, որ լավ մրցաշրջան ունեցա: Մեկնարկում որոշ դժվարություններ ունեցա, բայց այդ ամենը ֆուտբոլի մի մասն է: Կարողացա ամեն ինչ հաղթահարել: Իմ հնարավորությունը ստացա, և օգնեցի թիմակիցներիս: Հեռուստացույցով Պրեմիեր լիգային հետևելով չես զգում այն լարվածությունը, որ կա դաշտում: Ես հարմարվում էի, հեշտ չէր, բայց ստացվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:
2016/17 առաջնությունում Մխիթարյանը դարձել է 4 գոլի հեղինակ: «Կարմիր սատանաները» այս մրցաշրջանում նվաճեցին երեք գավաթ`Եվրոպայի լիգա, Անգլիայի սուպերգավաթ, Անգլիայի լիգայի գավաթ: