Ինյեստա. Վալվերդեն ինձ շատ է դուր գալիս որպես մարզիչ
Sport«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչի Էռնեստո Վալվերդեի մասին:
«Վալվերդեն ինձ շատ է դուր գալիս որպես մարզիչ: «Բարսելոնան» կարող է առաջադմել նրա հետ: Նա հրաշալի աշխատանք է կատարել բոլոր այն թիմերում, որոնցում աշխատել է: Կարծում եմ՝ «Բարսելոնայում» նա կկատարելագործի իր գիտելիքները: Վստահ եմ, որ նրա հետ մեր թիմը կհավակնի բոլոր մրցաշարերում հաղթելուն: Տա Աստված, որ հաջողությունն ուղեկցի Վալվերդեին»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Onda Cero-ն:
Հիշեցնենք, որ Վալվերդեն կնքել է երկու տարվա պայմանագիր եւ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի Լուիս Էնրիկեին: 53-ամյա մասնագետն այս մրցաշրջանի ավարտին հեռացավ Բիլբաոյի «Աթլետիկից», որն Իսպանիայի առաջնությունում գրավեց 7-րդ տեղը: Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաեւ «Էսպանյոլում», «Վիլյառեալում», «Վալենսիայիում», հունական «Օլիմպիակոսում»: