Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը' ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մուշեղ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին:
Նատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նույն հրամանագրով դադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: