Երևանի «Փյունիկ»-ը նոր սեփականատեր ունի
SportԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանի «Փյունիկ»-ը գնել է մոսկվայաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը: Մինչ այս ակումբը պատկանում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին:
«Փյունիկ»-ը 14 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ տիրացել Հայաստանի գավաթին և 9 անգամ սուպերգավաթին: